Դեղագործական շուկան Հայաստանում
ՏԻԳՐԱՆ ՈՒԶՈՒՆՅԱՆ. Հայաստանում դեղատոմսային համակարգի թերի վիճակը կարող է լուրջ առողջական խնդիրների պատճառ դառնալ
![ՏԻԳՐԱՆ ՈՒԶՈՒՆՅԱՆ. Հայաստանում դեղատոմսային համակարգի թերի վիճակը կարող է լուրջ առողջական խնդիրների պատճառ դառնալ ՏԻԳՐԱՆ ՈՒԶՈՒՆՅԱՆ. Հայաստանում դեղատոմսային համակարգի թերի վիճակը կարող է լուրջ առողջական խնդիրների պատճառ դառնալ](up/article/big/file_23735_2852016.jpg)
Մեր զրուցակիցն է «Պֆայզեր» դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցիչ Տիգրան Ուզունյանը:
– Այսօր հրատապ հարց է, սակայն հրատապ չի հնչում դեղագործական շուկայում հստակ տարաբաժանում ստացած դեղամիջոցների դասակարգումը ըստ դուրսգրման ձևի` առանց դեղատոմսի, դեղատոմսով, հոգեմետ դեղատոմսով… Դեղամիջոցների այս շատ կարևոր բաժանումը մեզ մոտ սկսվում և ավարտվում է գրանցամատյաններում, մինչդեռ արտերկրներում դասակարգումը խստորեն պահպանվում է մինչև յուրաքանչյուր դեղատան առաջին սեղան։ Հայաստանում ինչո՞ւ ի սկզբանե դա տեղի չունեցավ, կային լուրջ պատճառնե՞ր, թե՞` ընդամենը անհետևողականություն։
– Իսկապես, համաձայն եմ Ձեզ հետ: Ի տարբերություն մի շարք այլ երկրների, մեր երկրում վերջնականորեն չձևավորվեց և չկայացավ դեղատոմսային համակարգը այնպես, ինչպես պետք է: Նոր հեծանիվ հայտնաբերել պետք չէ. այս ամենը կարգավորված է ՀՀ օրենսդրությամբ, որտեղ հստակ գրված է, որ գոյություն ունեն դեղատոմսով և առանց դեղատոմսի դուրս գրվող դեղեր: Ինչպես նշեցիք, այս ամենն ամրագրված է օրենքում, բայց լիարժեք չի գործում: Ինչու՞` հստակ ասել չեմ կարող, քանի որ պատճառները շատ են, մեղավորներ գտնելն էլ` ամենահեշտն է:
Պատճառներից է, օրինակ, տրամադրվող դեղատոմսերի որոշակի ստանդարտների չհամապատասխանելը, որտեղ պետք է անպայման նշվեն բժշկի տվյալները, հիվանդության մասին որոշ տեղեկություններ։ Այսօր բժիշկները գրառումներն անում են որևէ ընկերության կողմից տրամադրված նոթատետրի թղթերի վրա, այլ ոչ բուժհաստատության կողմից կնիքով հաստատված դեղատոմսի։ Ցանկացած դեղամիջոց` բացի ապացուցված արդյունավետությունից, ունի նաև կողմնակի ազդեցություններ, և միայն բժիշկը կարող է որոշել` որ հիվանդին ինչ չափաբաժնով և ինչ դեղամիջոց է պետք, իսկ այդ մասին տեղեկությունը պացիենտին պետք է փոխանցվի դեղատոմսով:
Խնդրի պատճառներից է նաև չհամակարգված աշխատանքը: Հիվանդը դիմում է առաջնային օղակի բժիշկներին, որոնք աշխատում են ծանրաբեռնված` անկետաների լրացմամբ ու փաստաթղթերի ձևակերպմամբ, սահմանափակելով բուն խորհրդատվության կամ բուժում նշանակելու հիվանդներին տրամադրվող ժամանակահատվածը։ Եթե դրան գումարվի դեղատոմսի պատշաճ կերպով լրացումը, առհասարակ հիվանդի հետ շփվելու ժամանակ չի մնա: Մյուս պատճառը. հիվանդն ընդհանրապես չի դիմում բժշկի, այլ ընտրում է ինքնաբուժման ճանապարհը:
Խնդիրը որոշ չափով հնարավոր կլինի լուծել դեղատներում, եթե դեղագործներն այցելուից դեղամիջոցը գնելու դիմաց պահանջեն համապատասխան դեղատոմս։
– Այս իրավիճակը` կապված դեղատոմսով դեղամիջոցների անվերահսկելի օգտագործմանը, ըստ Ձեզ, բերո՞ւմ է ակնառու առողջական խնդիրների։
– Իհարկե: Գուցե դեղն առանց դեղատոմսի ձեռք բերելու անմիջական վնասն ակնհայտ չլինի, բայց այն, որ հիվանդը չի դիմում բժշկի և չի ստանում մասնագիտացված դեղորայքային բուժում, արդեն մեծ վնաս է: Այսօր ցանկացած դեղատնից կարելի է ձեռք բերել այնպիսի տարածված և մեծ կարևորություն ունեցող դեղամիջոցներ, ինչպիսիք են, օրինակ, սիրտ-անոթային համակարգի բուժմանն ուղղված դեղամիջոցները: Ճիշտ է, դեղագետը փորձում է օգնել հիվանդին` առաջարկելով արդյունավետ և լայն տարածում ունեցող դեղամիջոց, բայց հաշվի չի առնվում մի կարևոր խնդիր. գուցե այդ հիվանդին այդ դեղամիջոցը հակացուցված է, ավելի մեծ կամ փոքր դեղաչափ է անհրաժեշտ: Արդյունքում հիվանդը ստանում է ոչ ադեքվատ բուժում:
Հատկանշական է ազգային մտածելակերպով պայմանավորված խնդիրը. ցավոք, մեր հասարակությունը չունի սեփական առողջությանը լուրջ վերաբերվելու մշակույթ: Վերջին տասնամյակում որոշակի առաջընթաց նկատվում է, սակայն բավարար արդյունքի դեռ չենք հասել:
Փորձենք ամփոփել. պատկերացնու՞մ եք, ամեն օր, ամեն րոպե մեր դեղատներում ազատ վաճառվում են դեղամիջոցներ, որոնք չպետք է վաճառվեին առանց դեղատոմսի: Արդյունքում, եթե յուրաքանչյուր անհատի վրա ազդեցությունը մեծ չէ, ընդհանրական` մի ամբողջ հասարակություն է, այստեղ արդեն ավելի քան ակնառու է խնդիրը:
![]() |
|
«Պֆայզեր» դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցիչ Տիգրան Ուզունյան
|
– Միայն դեղատոմսով դուրս գրվող հատկապես ո՞ր դեղամիջոցները, որոնք ազատորեն ձեռք են բերվում հայաստանյան դեղատներում, կարող են մեծ վնաս պատճառել մարդու առողջությանը։
– Մի շատ կարևոր օրինակ եմ ուզում բերել. ամբողջ աշխարհում չի թույլատրվում առանց բժշկի դեղատոմսի գնել հակաբիոտիկներ: Հայաստանում միանգամայն անարգել հնարավոր է առանց դեղատոմսի ձեռք բերել հակաբիոտիկներ, ինչն արատավոր երևույթ է: Հիվանդը` հակաբիոտիկ գնելիս, սովորաբար ընտրում է մաքսիմալ արդյունավետը: Արդյունքում. ցանկացած փռշտոցի դեպքում անգամ լայն սպեկտորի հակաբիոտիկ է օգտագործվում: Բոլորիս հայտնի է, թե մարդու առողջությանն ինչ լուրջ վնաս կարող է հասցնել հակաբիոտիկների ոչ ռացիոնալ, անիմաստ օգտագործումը։ Հակաբիոտիկի նկատմամբ մանրէները ձեռք են բերում կայունություն, և, անհրաժեշտության դեպքում, անգամ լայն սպեկտորի հակաբիոտիկը կորցնում է բուժիչ ազդեցությունը:
Հաջորդ սխալ քայլը. ցանկացած հակաբիոտիկային թերապիայից հետո նշանակվում են օժանդակ նշանակություն ունեցող հակասնկային կամ այլ պրոբիոտիկներ: Դրանց կարևորությունը ոչ ոք չի հերքում, երբեմն պետք է նշանակել, բայց` միայն բժշկի, այլ ոչ դեղագետի կողմից: Ցավոք, շատ են դեպքերը, երբ բժիշկը դուրս է գրում դեղատոմսը, իսկ դեղատներում ավելացնում են օժանդակ դեղամիջոցներ:
– Այսօր Հայաստանում գրանցված դեղամիջոցների 75%-ը դեղատոմսով դուրս գրվող է` բավական մեծ թիվ, հետևաբար կարևոր է, որ դուրս գրվեն միայն դեղատոմսով։ Ինչպե՞ս եք պատկերացնում դրան հասնելու ճանապարհը, ի՞նչ մեթոդներով և ե՞րբ է հնարավոր հասնել այդ կանոնակարգի իրականացմանը։
– Պետք է մշակել դեղատոմսային համապատասխան համակարգ, վերահսկել, խախտումների դեպքում` պատժամիջոցներ կիրառել: Մենք չունենք այդ, բժիշկը դեռևս չունի համակարգված դեղատոմսային բլանկ: Սա կարևոր է նաև նրանով, որ կհեշտացնի առողջապահական համակարգում վիճակագրական տվյալների հավաքագրումը, միաժամանակ կմեծացնի բժշկի պատասխանատվությունը:
Եթե համեմատենք 10 տարի առաջվա հետ, տեղաշարժեր կան։ Նորամուծությունները` առողջության ապահովագրությունը, աշխատանքների համակարգչայնացումը, որոշակի առաջընթաց են բերում ոլորտ: Օրինակ, եթե ես չեմ սխալվում, `Առողջապահության նախարարությունն առաջիկայում ունի նախագիծ, որ յուրաքանչյուր բժիշկ պետք է ունենա իր համակարգիչն ու նրա ողջ աշխատանքը դառնա համակարգված: Դա, միանշանակ, կբերի ոլորտի բարելավման:
Դրական նշանակություն ունի արդեն մեզ մոտ տարածում գտնող առողջության ապահովագրումը: Ապահովագրության դեպքում բժիշկը հեշտությամբ է դեղատոմս դուրս գրում, և անհնար է դառնում առանց դեղատոմսի դեղորայքի գնումը, քանի որ հիվանդը պարտավոր է ներկայացնել դեղատոմսը համապատասխան ապահովագրական ընկերությանը, ով վճարում է բուժման դիմաց։ Սա էլ է միջոց, որ Հայաստանում վերջնականապես հաստատվի դեղատոմսային համակարգը:
– Ի՞նչ դերակատարում ունեն դեղագործական ընկերությունները և ներկայացուցչություններն այս խնդրում։
– Եթե մեր երկրում վերահսկվեր դեղագործական ընկերությունների գործունեությունը, բոլորը կաշխատեին էթիկ նորմերի համաձայն և միայն կօգնեին բժիշկներին: Ցավոք, այստեղ կա երկկողմանի խնդիր: Ոչ բոլոր բժշկական ներկայացուցիչներն են ճիշտ մատուցում նյութը. շատ դեպքերում մասնագիտական զրույցի փոխարեն տեղի է ունենում դեղամիջոցի գովազդ: Բժիշկները չպետք է անվերապահորեն հավատան ներկայացված տեղեկատվությանը, նրանց կողմից դեղամիջոցների ավելի խորը ուսումնասիրությունը, մասնագիտական վերապատրաստումն ավելի հեշտ ու արդյունավետ կդարձնի դեղագործական ընկերությունների հետ համագործակցելը, նոր դեղամիջոցներ կիրառելը:
– Կա՞ն դեղագործական ընկերությունների գործունեությանը վերաբերող համակարգված էթիկ նորմեր, թե՞ դրանք մշակվում են յուրաքանչուր ընկերության կողմից։
– Ոչ, այդպիսի նորմեր չկան: Որոշ կանոններ կան, բայց, իհարկե, ցանկացած դեղագործական ընկերություն ինքն է մշակում իր էթիկ նորմերը, որոնց պետք է հետևեն ընկերության բժշկական ներկայացուցիչները:
– Ընդհանուր առմամբ ի՞նչ գնահատական կտաք այսօրվա դեղագործական ընկերությունների գործունեությանը:
– Իմ գնահատականը սուբյեկտիվ կլինի, քանի որ ինքս դեղագործական ընկերություն եմ ներկայացնում։ Բոլոր դեպքերում, ասեմ, որ ցանկալի է փոխեն իրենց վերաբերմունքը, ավելի շատ աշխատեն էթիկայի նորմերի համաձայն:
– Ձեր կարծիքով` ինչպիսի՞ն պետք է լինի դեղագործական ընկերությունների ռազմավարությունը, ի՞նչը և ինչպե՞ս կփոխեիք։
– Ավելի ճիշտ կլիներ, որ գործեր համապատասխան կանոնակարգ, որը կկարգավորեր դեղագործական ընկերությունների գործունեությունը, որի համաձայն կգործեին բոլորը: Հայաստանում այժմ այս ուղղությամբ աշխատանքներ են տարվում, գործում է Հայաստանի Դեղ արտադրողների և ներմուծողների միությունը, որը որոշակի քայլեր է ձեռնարկում, բայց այն հասարակական մակարդակի է:
– Ներկրվող դեղամիջոցների որակի, գնային քաղաքականության փոխհարաբերության մասին… Ինչպե՞ս ընտրել, ինչի՞ն նախապատվություն տալ: Խոսքն առանց դեղատոմսի դուրս գրվող դեղամիջոցներին է վերաբերում։
– Կզարմանաք, եթե ասեմ, որ արտասահմանում այդքան մեծ քանակությամբ դեղեր գրանցված չեն, և դեղատներում չեք տեսնի դեղորայքի այդպիսի մեծ բազմազանություն, ինչպիսին հայաստանյան դեղատներում է: Մի կողմից թվում է, թե շատ լավ է. կա ընտրության մեծ հնարավորություն, բայց նույն դեղամիջոցից առկա բազմաթիվ տեսակները կարող են շփոթություն ստեղծել բժշկի և դեղագետի մոտ: Գնային առումով գուցե և ճիշտ է` թանկարժեք դեղամիջոցների փոխարեն էժան տարբերակ առաջարկելը, բայց միշտ չէ, որ էժանն ապացուցված է, ավելին. երբեմն ապացուցված չէ նունիսկ թանկարժեք դեղամիջոցը:
– Ինչպե՞ս եք վերաբերվում այն հանգամանքին, որ բժշկական կազմակերպությունների կողմից դեղերի գնման գործընթացում շեշտադրվում է գնային քաղաքականությունը:
– Դեղը շուկա են ներմուծում դեղագործական ընկերությունները` ըստ պահանջարկի, եթե չունենա պահանջարկ, երբեք չեն ներկրի, օրինակ` մեծ քանակով թանկարժեք դեղ: Այս խնդիրը կարգավորվում է բիզնեսի կանոններով: Հայաստանում գին-որակ հարաբերությունը դեռևս համապատասխան մակարդակի վրա չէ:
![](images/calendar.png)
Արտավազդ Թոսունյան
05.05.2013
![](images/karciq_bl.gif)
![](images/karciq_br.gif)
![](images/karciq_tl.gif)
![](images/karciq_tr.gif)
Կարդացեք նաև
![ՀՀ ԱՆ. Էլեկտրոնային դեղատոմս. հաճախ հնչող հարցեր (Մաս 3) ՀՀ ԱՆ. Էլեկտրոնային դեղատոմս. հաճախ հնչող հարցեր (Մաս 3)](up/article/small/file_64016_2862534.jpg)
1. Արդյո՞ք անձնական տվյալների գաղտնիությունը չի խախտվում:
2. Ալերգիայի դեպքում, երբ անձի ինքնազգացողությունը կտրուկ վատանում է...
![](images/calendar.png)
![ՀՀ ԱՆ. Օրիգինալ և վերարտադրված դեղեր. ինչպես կողմնորոշվել դեղերի բազմազանության մեջ ՀՀ ԱՆ. Օրիգինալ և վերարտադրված դեղեր. ինչպես կողմնորոշվել դեղերի բազմազանության մեջ](up/article/small/file_49507_9142921.jpg)
Անդրադառնալով բնակչության կողմից հաճախ հնչող հարցերին՝ առողջապահության նախարարությունը հերթական անգամ պարզաբանում է, թե ինչով են գեներիկ դեղերը տարբերվում օրիգինալներից, դրանց գների տարբերությունն արդյոք որակական...
![](images/calendar.png)
![Դեղերի դեղատոմսով դուրս գրման նախագիծը որոշ կոռուպցիոն ռիսկերի կհանգեցնի. iravaban.net Դեղերի դեղատոմսով դուրս գրման նախագիծը որոշ կոռուպցիոն ռիսկերի կհանգեցնի. iravaban.net](up/article/small/file_48510_186357.jpg)
Այս տարվա փետրվարի 28-ին ուժի մեջ կմտնի կառավարության 1402-Ն որոշումը, որով սահմանվում են դեղատոմսերի ձևերը, դեղատոմսեր գրելու, ինչպես նաև դեղեր բացթողելու կարգը։ Մարտի 1-ից դեղերի մի մասը հնարավոր կլինի գնել առանց դեղատոմսի...
![](images/calendar.png)
![ՀՀ ԱՆ. Մարտի 1-ից դեղատոմսով դուրս գրվող դեղերի ցանկերը ՀՀ ԱՆ. Մարտի 1-ից դեղատոմսով դուրս գրվող դեղերի ցանկերը](up/article/small/file_48460_2220719.jpg)
2018 թվականի մարտի 1-ից Հայաստանի Հանրապետությունում գրանցված հակավարակային (այդ թվում հակաբիոտիկներ), հսկվող և հորմոն պարունակող դեղերը ձեռք բերելու համար անհրաժեշտ է բժշկական կազմակերպության կողմից տրված...
![](images/calendar.png)
![ՀՀ ԱՆ. Ամփոփվել են դեղերի, մոր և մանկան առողջության պահպանման ոլորտներում կատարված աշխատանքները ՀՀ ԱՆ. Ամփոփվել են դեղերի, մոր և մանկան առողջության պահպանման ոլորտներում կատարված աշխատանքները](up/article/small/file_43945_7077810.jpg)
ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը տարեվերջյան ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձ է կատարել Հայաստանի Հանրապետությունում դեղերի քաղաքականությանը...
![](images/calendar.png)
![Հայաստանի Հանրապետությունում դեղերի պետական գրանցման պահանջներ Հայաստանի Հանրապետությունում դեղերի պետական գրանցման պահանջներ](up/article/small/file_23071_264933.jpg)
Սույն պահանջները մշակված են «Դեղերի մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001թ. ապրիլի 25-ի «Հայաստանի Հանրապետությունում դեղերի պետական գրանցման կարգը...
![](images/calendar.png)
![](images/white_bl.gif)
![](images/white_br.gif)
![](images/white_tr.gif)
![](images/white_tl.gif)
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Իրիդիոսքրինինգ
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն